«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու վնասվածքը լուրջ չէ

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու վնասվածքը լուրջ չէ։

33-ամյա ռմբարկուն վնասվածք էր ստացել այս շաբաթ՝ թիմի մարզման ժամանակ, երբ նա սայթաքել էր դարպասին կատարած հարվածի ժամանակ և որոշ ժամանակ անց կաղալով դուրս էր եկել խաղադաշտից:

Ինչպես հայտնում է Kicker-ը՝ Լևանդովսկին մարտի 17-ին կկարողանա վերսկսել մարզումները թիմի ընդհանուր խմբում։ Լեհ ռմբարկուին ոչինչ չպետք է խանգարի մասնակցել մարտի 19-ին կայանալիք Բունդեսլիգայի 27-րդ տուրի՝ «Ունիոնի» դեմ հանդիպմանը։