Սեբաստյեն Ալլերը համմեատել է «Այաքսը» և «Բենֆիկան»

«Այաքսի» հարձակվող Սեբաստյեն Ալլերը Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Բենֆիկայի» դեմ պատասխան խաղից առաջ նշել է, որ երկու ակումբները միմյանց նման են:

«Բոլորը գիտեն, որ պորտուգալական թիմերը սիրում են ֆուտբոլ խաղալ և գրոհել: Այդ առումով նրանք նման են «Այաքսին»։ Հանդիպում են իրենց երկրների երկու մեծ թիմեր, և երկուսն էլ նույն կերպ են խաղում։ Սա հիանալի հանդիպում կլինի ինչպես ֆուտբոլիստների, այնպես էլ հանդիսականների համար»,- իվուարցի հարձակվողի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

«Այաքս» – «Բենֆիկա» պատասխան խաղը կկայանա այսօր՝ մարտի 15-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին: