«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է Չեմպիոնների Lիգայի 1/8 եզրափակչի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղից ունեցած սպասելիքներով։
«Այն օրերից մեկը, որին բոլորս սպասում էինք: Սա հնարավորություններից մեկն է աշխարհին ցույց տալու համար, թե ինչու է «Օլդ Թրաֆորդը» հայտնի որպես «Երազանքի թատրոն»:
Եկեք վերստեղծենք զարմանալի մթնոլորտը, որը տեսանք մեր վերջին տնային խաղում և վառ պահենք Չեմպիոնների Լիգայում հաղթելու մեր երազանքը: Մենք «Մանչեսթեր Յունայթեդն» ենք։ Եկեք դա անենք միասին»,- գրել է պորտուգալացին Instagram-ի իր էջում:
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Ատլետիկո» պատասխան հանդիպումը կկայանա այսօր՝ մարտի 15-ին։ Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին: Առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։