Քրիստիան Էրիկսենը հրավիրվել է Դանիայի հավաքական

Դանիայի ֆուտբոլային միությունը հրապարակել է ազգային հավաքականի կազմը Հոլանդիայի (մարտի 26) և Սերբիայի (մարտի 29) դեմ ստուգողական խաղերի համար։

23 խաղացողներից բաղկացած ցանկում է ընդգրկվել նաև «Բրենթֆորդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ով Եվրո-2020-ից հետո առաջին անգամ հրավիրվել է ազգային թիմ։

Հիշեցնենք, որ 29-ամյա կիսապաշտպանը սրտի կանգ էր ունեցել Եվրո-2020-ի՝ Ֆինլանդիայի ընտրանու դեմ խաղում, որից հետո նրա մարմնում կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր են տեղադրել:

Изображение