«Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան վերադարձել է թիմի ընդհանուր խմբի հետ մարզումներին, հայտնում է Sky Germany-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
27-ամյա խաղացողն ապաքինվում է վնասվածքից, որը ստացել էր դեկտեմբերի 4-ին Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Բունդեսլիգայի 14-րդ տուրի խաղում։ Այդ ժամանակից ի վեր գերմանացին պաշտոնական հանդիպումներում խաղադաշտ դուրս չի եկել և մարզվել է անհատական ծրագրով։
2021/22 մրցաշրջանում Գորեցկան «Բավարիայի» կազմում անցկացրած 18 խաղում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։