«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի խաղում «Մալյորկայի» նկատմամբ տարած հաղթանակը (3:0):
«Այս հանդիպմանը մենք լավ խաղացինք, վերահսկում էինք նրա ընթացքը, ինչը հեշտ չէր, քանի որ «Մալյորկան» լավ անցկացրեց առաջին խաղակեսը: Վինիսիուսի գոլից հետո ավելի հեշտացավ, սակայն վնասվածքների ու փոխարինումների պատճառով որոշ խնդիրներ եղան։
«Մայորկան» ագրեսիվ էր և լավ էր պաշտպանվում, լավ էր հասկանում, թե ինչպես է պետք խաղալ: Նույնիսկ ակնհայտ գոլային պահ եղավ: Շատ մենապայքարներ կային, բայց մրցավարը լավ աշխատանք կատարեց, իսկ դա հեշտ չէ»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Marca-ն: