«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Մասիմո Մաուրոն կարծում է, որ թուրինյան ակումբը պետք է օրինակ վերցնի «Չելսիից», որը դարձավ Չեմպիոնների Լիգայի նախորդ խաղարկության հաղթող;
««Չելսին» ֆավորիտ չէր երբ նրանք հաղթեցին Չեմպիոնների Լիգայում: Միգուցե նրանք հավակնորդների ութնյակում էին, բայց միասնական էին, ու համախմբված։
Նրանք ապացուցեցին, որ հիանալի պաշտպանությունը և կազմակերպված խաղը հաղթանակի բանալին է:
Նույնը կարող է անել «Յուվեն»: Բայց նրանք պետք է կատարյալ լինեն պաշտպանությունում։
Այս տարի ֆավորիտների թվում տեսնում եմ «Բավարիային», «Մանչեսթեր Սիթիին» և «Ռեալին»։ Հույս ունեմ, որ «Յուվենտուսը» հաջող հանդես կգա»,- Մաուրոյի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
Այսօր Թուրինում «բյանկոներիները» Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը կանցկացնեն «Վիլյառեալի» դեմ։ Առաջին խաղն ավարտվել է 1:1 հաշվով։