Էրիկ տեն Հագը հավատում է «Բենֆիկայի» նկատմամբ հաղթանակին

«Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Բենֆիկայի» դեմ պատասխան խաղից առաջ ասել է, որ իր թիմը պետք է ավելացնի՝ հաղթանակի համար։

«Հունվարի 1-ից մենք Հոլանդիայի լավագույն թիմն ենք։ Մենք գերիշխում էինք «Ալկմարի» նկատմամբ իր դաշտում (մարտի 3-ին Հոլանդիայի գավաթում) և լավ արդյունք գրանցեցինք «Բենֆիկայի» դեմ (առաջին խաղում): Եթե ​​մի քանի ասպեկտում էլ ավելացնենք, վստահ եմ, որ կհաղթենք «Բենֆիկային»։

Ամեն ինչին նայելով մեր նպատակների տեսանկյունից՝ արդեն կարելի է ասել, որ Չեմպիոնների Լիգայում այս մրցաշրջանը մեզ համար հաջող էր։ Բայց որպես մարզիկներ, իհարկե, մենք առավելագույնն ենք ցանկանում։ Մեր առջև լուրջ խնդիր է դրված: Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է հեռուն գնալ, և դրա համար պետք է սկսել «Բենֆիկայի» նկատմամբ հաղթանակով»,- ասել է ամստերդամյան ակումբի գլխավոր մարզիչը: