Գործակալ. «Մալկոմը և Կլաուդինյոն պատճառներ չունեն «Զենիթից» հեռանալու համար»

«Զենիթի» բրազիլացի ֆուտբոլիստներ Մալկոմի և Կլաուդինյոյի գործակալ Լուիս Ֆերնանդո Գարսիան հայտարարել է, որ իր հաճախորդները կշարունակեն հանդես գալ ռուսական ակումբում:

– Կլաուդինյոն և Մալկոմը մնու՞մ են «Զենիթում»:

– Իհարկե։ Ես միանգամայն վստահ եմ դրանում: Նրանք պայմանագրեր ունեն, թիմում նրանց լավ են վերաբերվում, մինչև մրցաշրջանի ավարտը դեռ 10 խաղ կա։ «Զենիթը» մեծ ակումբ է, հեռանալու պատճառ չկա: Արդյոք նրանց վերաբերյալ առաջարկներ եղե՞լ են։ Այո՛, և շատ՝ և՛ Բրազիլիայից, և՛ այլ երկրներից: Բրազիլիայում մեծ ակումբները հետաքրքրված էին, բայց ես նրանց անունները չեմ նշի, քանի որ դա ճիշտ չի լինի:

Պետք է հասկանալ, որ Կլաուդինյոն և Մալկոմը ներկայացվելու կարիք չունեն: Նրանք գերաստղեր են, շատ բարձր մակարդակի խաղացողներ, ովքեր հաղթում են խաղերում և միավորներ բերում»,- գործակալի խոսքերն է մեջբերում «Спорт-Экспресс»-ը: