«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը վերադարձել է թիմի ընդհանուր խմբում մարզումներին։ Սակայն նրա մասնակցությունը Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Ատլետիկոյի» հետ պատասխան խաղին հարցականի տակ է, հայտնում է լրագրող Սայմոն Փիչը։
Ավելի վաղ 27-ամյա խաղացողը կորոնավիրուսի դրական թեստ էր հանձնել և բաց թողել Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրի՝ «Թոթենհեմի» դեմ հանդիպումը (3:2):
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Ատլետիկո» պատասխան հանդիպումը կկայանա վաղը՝ մարտի 15-ին։ Մադրիդում կայացած առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի (1:1):