Երեկ՝ Լա Լիգայի «Օսասունայի» դեմ խաղում, «Բլաուգրանայի» պաշտպան Ժերար Պիկեն իր 600-րդ հանդիպումն անցկացրեց «Բարսելոնայի» կազմում։
35-ամյա իսպանացին խաղադաշտ էր դուրս եկել թիմի մեկնարկային կազմում։
Միայն չորս ֆուտբոլիստներ են ավելի շատ ելույթներ ունեցել «Բլաուգրանայի» կազմում, քան Պիկեն՝ Լիոնել Մեսսին (778), Չավին (767), Անդրես Ինյեստան (674) և Սերխի Բուսկետսը (667):