Ուգո Լյորիսը՝ Ռոնալդուի հեթ-տրիկի մասին. «Նա իր լավագույն մարզավիճակում էր»

«Թոթենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունից (2:3) հետո բարձր է գնահատել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խաղը, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ։

«Կարծում եմ, որ մեր թիմը լավ խաղաց, թեև նրանք կարող էին ավելի լավ եզրափակել պահերը: Մենք գիտենք, որ այս մակարդակում ամեն ինչ դետալներն են որոշում: Մենք ցավում ենք, զգում ենք, որ ավելիին էին արժանի։

Նաև Ռոնալդուն շատ օգնեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Նա իր լավագույն մարզավիճակում էր, շատ ագրեսիվ էր տուգանային հրապարակում։ Դժվար էր նրան դիմակայելը, բայց ստանդարտների ժամանակ պետք է ավելի խիստ խաղալ։ 

Արդյունքն, իհարկե, բացասական է։ Մենք պետք է վերլուծենք ամեն ինչ և ավելացնենք որոշ ասպեկտներում»,- ասել է դարպասպահը Sky Sports-ին: