Մոսկվայի ԲԿՄԱ-ն մտադիր է նոր պայմանագիր կնքել Իգոր Ակինֆեևի հետ

Ինչպես հայտնում է «Спорт-Экспресс»-ը՝ ԲԿՄԱ-ն ծրագրում է հաջորդ շաբաթ երկարաձգել պայմանագիրը Իգոր Ակինֆեևի հետ։ Սպասվում է, որ «բանակայինները» նոր համաձայնագիր կկնքեն դարպասապահի հետ «2+1» ժամկետով։

Ակինֆեևի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ լրանում է այս մրցաշրջանի ավարտին։

35-ամյա դարպասապան իր ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել ԲԿՄԱ-ում՝ 2003 թվականին 17 տարեկանում իր նորամուտը նշելով Ռուսաստանի առաջնությունում: