Մաուրիսիո Պոչետինոն խոստովանել է, որ ծանր է տանում «Ռեալից» կրած պարտությունը

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոստովանել է, որ իրեն վատ է զգում Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» հետ պատասխան խաղում (1:3) թիմի պարտության համար:

«Ես ինձ այնքան էլ լավ չեմ զգում: Մենք վերլուծել ենք այդ խաղը. մենք լավ խաղացինք տանը և Մադրիդում հանդիպման 60 րոպեներին։

Մենք մի քանի անգամ դիտել ենք խաղը, ես չեմ հասկանում, թե ինչու նրանք Դոնարումայի նկատմամբ խախտում չարձանագրեցին։ Մենք չգիտեինք, թե ինչպես հաղթահարել առաջացած դժվարությունները»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն ընդհանուր՝ 2:3 հաշվով պարտվեց «Ռեալին» և դուրս մնաց մրցաշարից։