Ջամալ Մուսիալան Բունդեսլիգայում 50 խաղ անցկացրած «Բավարիայի» ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է

«Բավարիայի» հարձակվող Ջամալ Մուսիալան դարձել մյունխենյան ակումբի պատմության ամենաերիտասարդ խաղացողը, ով Բունդեսլիգայում 50 հանդիպում է անցկացրել։

Երեկ՝ մարտի 12-ին, Գերմանիայի առաջնության 26-րդ տուրում Յուլիան Նագելսմանի թիմը հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 1:1 խաղաց «Հոֆենհայմի» հետ։ 19-ամյա Մուսիալայի համար այս հանդիպումը հոբելյանական էր:

Մինչ այդ ռեկորդը պատկանում էր Հանս-Գեորգ Շվարցենբեկին, ով Բունդեսլիգայում «Բավարիայի» կազմում իր 50-րդ հանդիպումն անցկացրել է 20 տարեկան 17 օրականում։