Կրիշտիանու Ռոնալդու. ««ՄՅու»-ն ապացուցեց, որ կարող է հաղթել ցանկացած թիմի»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է «Թոթենհեմի» դեմ խաղում (3:2) հեթ-տրիկի մասին: Պորտուգալացու 3 գոլերը օգնեցին թիմին հաղթել Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրի հանդիպմանը։

«Անչափ գոհ եմ «Օլդ Թրաֆորդ» վերադառնալուց հետո իմ առաջին հեթ-տրիկից:

Ոչինչ համեմատելի չէ այն զգացողությունների հետ, երբ դու խաղադաշտ ես վերադառնում և թիմին օգնում քո գոլերով ու նվիրվածությամբ: Մենք կրկին ապացուցեցինք, որ ցանկացած պահի կարող ենք հաղթել ցանկացած թիմի, եթե շատ աշխատենք ու համախմբվենք։

«Մանչեսթեր Յունայթեդի» համար սահմաններ չկան: Առա՛ջ, «սատանաներ»»,- գրել է Ռոնալդուն Instagram-ի իր էջում: