Ֆլորիան Վիրցը ծանր վնասվածք է ստացել

«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ծանր վնասվածք է ստացել Գերմանիայի առաջնության 26-րդ տուրի՝ Քյոլնի դեմ խաղում (0:1), հայտնում է լևերկուզենյան ակումբի մամուլի ծառայությունը։

18-ամյա գերմանացու մոտ հայտնաբերվել է ձախ ծնկի առաջային խաչաձև կապանի պատռվածք.

Վերականգնման ստույգ ժամկետների մասին չի հաղորդվում, սակայն սպասվում է, որ ֆուտբոլիստը դեռ երկար կապաքինվի։

2021/22 մրցաշրջանում Վիրցը Լևերկուզենի «Բայերի» կազմում մասնակցել է 31 հանդիպման, դարձել 10 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։