Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է «Հոֆենհայմի» հետ ոչ-ոքի արդյունքը

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը ամփոփել է Գերմանիայի առաջնության 26-րդ տուրի «Հոֆենհայմի» հետ հանդիպման արդյունքը (1:1):

«Սա հանդիսականների համար հետաքրքիր խաղ էր: Առաջին 20 րոպեներին մենք շատ լավ խաղացինք, 2 լավ հնարավորություն ունեցանք, և պետք է հաշվի մեջ առաջ անցնեինք: Հետո փոքր-ինչ կորցրեցինք համբերությունը հակապրեսինգում, և խաղն ավելի բաց դարձավ։

2 թիմերն էլ ցանկանում էին հաղթել: Մենք 3 գոլ խփեցինք միլիմետրային խաղից դուրս վիճակներից, բայց բոլոր դեպքերում մրցավարները ճիշտ որոշումներ կայացրին: Մենք մի փոքր ավելի մոտ էինք 3 միավոր վաստակելուն, ոչ-ոքին այնքան էլ արդարացի արդյունք չէր»,- գերմանացի մարզչի խոսքերն է մեջբերում Kicker-ը։