Թոմաս Մյուլերն ու «Բավարիան» շարունակում են բանակցությունները

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերն ու մյունխենյան ակումբը շուտով համաձայնության կհասնեն։

Գերմանական Bild-ը հայտնում է, որ կողմերի միջև բանակցությունները  ակտիվ են ընթանում՝ և մոտ են ավարտին:

Թոմասի պայմանագիրը ակումբի հետ լրանում է 2023 թվականի հունիսին։

Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա Մյուլերը «Բավարիայի» կազմում անցկացրած 35 խաղում դարձել է 12 գոլի ու 22 գոլային փոխանցման հեղինակ։