«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։
«Իմ կարիերայի համար Մեսսին ամեն ինչ արել է. Նա ինձ ավելի լավը դարձրեց:
Այն ժամանակ «Բարսելոնան» իր ծաղկուն շրջանում այնտեղ խաղում էին փորձառու, բարձր մակարդակի ֆուտբոլիստներ։
Մենք կհաղթեինք առանց Մեսսիի, բայց ոչ այնքան շատ, որքան հաղթել ենք.
Ես Լեոյին մեկ շիշ գինի եմ պարտք, քանի որ նրա շնորհիվ ես կատարելագործվեցի»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal-ը: