«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պաշտոնական խաղերում խփած գոլերի թվով համաշխարհային ռեկորդ է սահմանել։
37-ամյա խաղացողը հեթ-տրիկի հեղինակ դարձավ Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրի՝ «Թոթենհեմի» դեմ հանդիպմանը (3:2): Այժմ պորտուգալացին ակումբի (692) և ազգային հավաքականի (115) կազմում խաղերում ունի 807 գոլ։
Նախկինում, ըստ Sports Statistics Foundation-ի (RSSSF) կարիերայի ընթացքում գոլերի թվով լավագույն արդյունքը պատկանում էր Յոզեֆ Բիցանին (805 գոլ):