Ժոզե Մոուրինյոն տեղեկություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանի մասին

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, հայտնել է որ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Ա Սերիայի 29-րդ տուրի «Ուդինեզեի» դեմ կիրակնօրյա հանդիպումը։

«Այդ մրցավեճում չեն խաղա Մխիթարյանը և Կումբուլան, դա իմ անձնական որոշումն է»,- հայտարարել է 59-ամյա պորտուգալացին: