BUNDESLIGA. «Բավարիան» հյուրընկալվելիս չկարողացավ հաղթել «Հոֆենհայմին» (VIDEO)

Գերմանիայի առաջնության 26-րդ տուրում «Բավարիան» արտագնա հանդիպում անցկացրեց «Հոֆենհայմի» հետ: Մյունխենյան ակումբը ոչ-ոքի՝ 1:1 խաղաց:

Գերմանիայի Բունդեսլիգա

«Հոֆենհայմ» – «Բավարիա» 1:1 (1:1)

1:0 Քրիստոֆ Բաումգարտներ (32)

1:1 Ռոբերտ Լևանդովսկի ( 45+3)

Չնայած առաջնությունում երկրորդ անընդմեջ ոչ-ոքի արդյունքին՝ «Բավարիան» վաստակած 60 միավորով շարունակում է գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ առաջիկա հետապնդող Դորտոմունդի «Բորուսիային» գերազանցելով 10 միավորով: Սակայն Մարկո Ռոզեի թիմը 2 խաղ պակաս է անցկացրել: «Հոֆենհայմը» 44 միավորով 5-րդ տեղն է զբաղեցնում: