«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Գալաթասարայի» հետ ոչ-ոքին (0:0):
«Հաշվի առնելով, որ մենք խաղում էինք տանը, սա այնքան էլ լավ արդյունք չէ: Երկրորդ խաղակեսում մենք մի փոքր ավելի լավ խաղացին, բայց երբ նվազեցնում ես ինտենսիվությունը, դա ավելի դժվար է դառնում:
Այս մասին երեկ խոսեցի։ Սա Եվրոպա Լիգան է, և այստեղ բոլոր թիմերն ունեն բազմաթիվ առավելություններ։ Սա բարդ բարձրակարգ մրցաշար է, մենք պետք է մնանք գետնին ու շարունակենք աշխատել:
Ամեն ինչ լավ է: Այս արդյունքից հետո մենք ոչինչ չկորցրեցինք, թեպետ մեզ հաղթական դիրքում չդրեցինք։ Ստամբուլ գնալու ենք այն մտերքով, որ մեզ հաղթանակ է պետք՝ առաջ գնալու համար։ Նույն մտքերով նախորդ փուլում գնացինք Նեապոլ»,- Չավիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։