Վալերի Կարպինը կրկին ստանձնել է «Ռոստովի. գլխավոր մարզչի պաշտոնը, հաղորդում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի ֆուտբոլային միությունը համաձայնել, որպեսզի 53-ամյա մասնագետը համատեղի աշխատանքը Ռուսաստանի հավաքականում և «Ռոստովում»։ Ռուս մասնագետի պայմանագիրն ազգային հավաքականի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ավարտը։
Հիշեցնենք, որ 2017-2021 թվականներին Կարպինն արդեն գլխավորել է «Ռոստովը»: Նա հեռացել էր ակումբից 2021 թվականի օգոստոսին՝ կապված ազգային հավաքականում աշխատանքի մեկնարկով: