ՊՍԺ-ն ՉԼ-ից դուրս մնալուց հետո ուժեղացրել է ակումբի մարզաբազայի անվտանգությունը

ՊՍԺ-ի Չեմպիոնների Լիգայից դուրս մնալուց հետո խստացրել է փարիզյան ակումբի անվտանգության միջոցառումները, հայտնում է RMC Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստները վերադարձել են մարզումներին Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալին» 1:3 հաշվով պարտվելուց հետո:

Նշվում է, որ փարիզյան ակումբի մարզաբազայում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները՝ հնարավոր միջադեպերից խուսափելու համար։

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ երբ թիմը ժամանել է մարզման, բազայի մոտ ոչ մի երկրպագու չի եղել։ Չնայած դրան՝ այնտեղ մասնավոր անվտանգության ընկերության մոտ 30 աշխատակից է եղել։