ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբը, հայտնում է Sport.es-ը:
Ըստ աղբյուրի՝ փարիզյան ակումբը դժգոհ է մնացել բրազիլացու խաղից «Ռեալի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի հանդիպումներում (1:0, 1:3): Սեփականատերերը մտադիր են թարմացնել զարգացման նախագիծը, որում Նեյմարն այլևս ընդգրկված չի լինի։
Բացի այդ, ըստ Marca-ի, պատասխան խաղից հետո թիմի հանդերձարանում Նեյմարի և դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի միջև պարտության ֆոնին կոնֆլիկտ է տեղի ունեցել։
30-ամյա Նեյմարը ՊՍԺ-ին միացել է «Բարսելոնայից»՝ 2017 թվականին: Հարձակվողը ֆրանսիական գրանդի կազմում անցկացրել է 135 խաղ՝ դառնալով 91 գոլի և 57 գոլային փոխանցման հեղինակ: