«Բավարիան» դեռևս նոր պայմանագիր չի առաջարկել Ռոբերտ Լևանդովսկուն

«Բավարիան» կասկածներ ունի, թե արդյոք ճիշտ է հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն նոր պայմանագիր առաջարկելը: Այս մասին հայտնում է Sky Sport-ը:

Մյունխենյան ակումբը դեռևս չի սկսել բանակցությունները լեհ ֆուտբոլիստի հետ 2 պատճառով. առաջինն ամռանը Էրլինգ Հոլանդի տեղափոխության հնարավորությունն է։ Նորվեգացու տրանսֆերն ակումբի համար կարժենա 70-80 մլն եվրո։

Երկրորդ պատճառը Լևանդովսկու բարձր աշխատավարձն է։ 33-ամյա ռմբարկուն «Բավարիայում» տարեկան վաստակում է 25 միլիոն եվրո՝ ավելի շատ, քան թիմի ցանկացած այլ ֆուտբոլիստ: «Բավարիան» մտադիր է գումար խնայել՝ կապված կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած ճգնաժամի հետ։

Սակայն ակումբը կցանկանար երկարաձգել պայմանագիրը հարձակվողի հետ։ «Բավարիայի» նախագահը հունվարին ասել էր, որ ուրախ կլինի, եթե Լևանդովսկին կարիերան ավարտի Մյունխենում։