«Ման. Յունայթեդի» սկաուտը ներկա է եղել «Պորտու» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեի ծառայություններով, հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը նախատեսում է ամռանն ուժեղացնել թիմի հարձակման գիծը, քանի որ լրանում են հարձակվողներ Էդինսոն Կավանիի ու Ջեսի Լինգարդի հետ գործող պայմանագրերի ժամկետները։

«Յունայթեդը» նաև կասկածներ ունի Մարկուս Ռեշֆորդի, Անտոնի Մարսիալի և Կրիշտիանու Ռոնալդուի ապագայի վերաբերյալ։

Հաղորդվում է, որ «կարմիր սատանաների» սկաուտը ներկա է գտնվել Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակչի «Լիոն» – «Պորտու» հանդիպմանը (1:0)՝ հետևելու համար 25-ամյա ֆրանսիացու խաղին: Այդ խաղում հարձակվողը գոլային փոխանցում կատարեց։

Նշվում է, որ «Յունայթեդը» Դեմբելեին հետևում է 2015 թվականից, երբ նա դեռ խաղում էր «Սելթիկում»։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Լիոնի» հետ ավարտվում է 2023 թվականին։