«Գալաթասարայի» գլխավոր մարզիչն ասել է, թե ինչ է ասել Չավիին «Բարսելոնայի» հետ խաղից հետո

«Գալաթասարայի» գլխավոր մարզիչ Դոմենեկ Տորենը մեկնաբանել է Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնայի» հետ ոչ-ոքի արդյունքը (0:0):

«Չավին իմ ընկերն է: Խաղից հետո նրան ասացի, որ անհամբեր սպասում ենք Ստամբուլում հանդիպմանը։ Այսօր մենք ֆիզիկապես ուժեղ էինք։ Մենք կատարելագործվում ենք որպես թիմ»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

«Գալաթասարայ» – «Բարսելոնա» պատասխան հանդիպումը կկայանա մարտի 17-ին՝ Թուրքիայում։