Դիեգո Սիմեոնեն տպավորված է «Ռեալի»՝ ՊՍԺ-ի նկատմամբ տարած հաղթանակով

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն գովեստի խոսքեր է հղել «Ռեալի» հասցեին ՊՍԺ-ին հաղթելու համար։

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում մադրիդցիները պարտվեցին 0:1 հաշվով, սակայն պատասխան հանդիպմանը կարողացան 3:1 հաշվով հաղթել փարիզյան ակումբին ու դուրս գալ քառորդ եզրափակիչ։

«Ինչպես բոլոր նրանք, ովքեր սիրում են ֆուտբոլը, ես ևս դիտեցի այդ հանդիպումը: Նման ռեմոնտադը (կամային հաղթանակ) հիացմունքի է արժանի, նրանք հերթական անգամ հիշեցրին Մադրիդի տեղը Եվրոպայում»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Bernabeu Digital-ը: