ԱՊԼ-ի՝ փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստը հայտնի է (լուսանկար)

«Լիվերպուլի» պաշտպան Ժոել Մատիպը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի՝ փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

Նախորդ ամսում կամերունցի ֆուտբոլիստն ԱՊԼ-ում 4 հանդիպում է անցկացրել (բոլորը հաղթական), խփել է 1 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։

Մրցանակին հավակնում էին արժանանալ նաև «Բարնլիի» պաշտպան Բեն Մին, «Նյուքասլի» կիսապաշտպան Ռայան Ֆրեյզերը, ինչպես նաև հարձակվողներ Չե Ադամսը՝ «Սաութհեմփթոնից», Հարի Քեյնը՝ «Թոթենհեմից» և Վիլֆրիդ Զահան («Քրիսթալ Փելաս»):

https://www.instagram.com/p/Ca9grkNohcG/?utm_source=ig_embed&ig_rid=5f7aa0f2-581a-43d7-b347-e27ea2aced0d