Պեպ Գվարդիոլան խոսել է իր ապագայի մասին

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պորտուգալական «Սպորտինգի» հետ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղից հետո խոսել է իր հետագա անելիքների մասին:

«Ես չգիտեմ, թե մի քանի տարի հետո ճակատագիրն ուր կհասցնի ինձ։ Այն, ինչ լինելու է, կլինի։

Կհեռանամ «Մանչեսթեր Սիթիից», երբ գա այդ պահը։Կմեկնեմ տուն և կհանգստանամ որոշ ժամանակ», ասել է Գվարդիոլան: