Լեոնարդո. «Պետք չէ ամեն պարտությունից հետո զրոյից սկսել»

ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունից հետո (1:3) մեկնաբանել է գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի ապագայի վերաբերյալ ասեկոսեները։

«Պետք չէ ամեն պարտությունից հետո զրոյից սկսել։ ՊՍԺ-ի նպատակը Չեմպիոնների Լիգայում հաղթելն է»։

Մարզական տնօրենն ասել է, որ փարիզյան թիմին անհրաժեշտ է պահպանել սառնասրտությունը՝ Ֆրանսիայի առաջնությունում խաղալու և մրցաշրջանը լավ ավարտելու համար։

«Մենք պետք է միասնական  լինենք. Պոչետինոն դեռևս մեր թիմի մաս է կազմում: Հիմա այլ բանի մասին մտածելու ժամանակը չէ»,- ասել է Լեոնարդոն։