«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է իր հեղինակած հեթ-տրիկը Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի «Զալցբուրգի» դեմ պատասխան խաղում (7:1).
«Առաջին խաղակեսում երեք գոլ խփելը հազվադեպ է ստացվում, հատկապես Չեմպիոնների Լիգայում: Ես շատ ուրախ եմ. Միշտ փորձում եմ հնարավորինս շատ գոլեր խփել։ Չեմպիոնների Լիգան յուրահատուկ մրցաշար է. Հույս ունեմ, որ մրցաշրջանի այս կարևորագույն փուլում թիմի խաղը միայն կբարելավվի։ Սա կարևոր է»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում գերմանական մամուլը: