Մարկուս Ռեշֆորդը կարող է չհրավիրվել Անգլիայի հավաքական

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարող է չընդգրկվել Անգլիայի հավաքականի հայտացուցակում Քաթարում կայանալիք Աշխարհի Առաջնությանը մասնակցելու համար, հայտնում է ESPN-ը։

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստը հավաքական չի հրավիրվի Շվեյցարիայի և Կոտ դ’Իվուարի դեմ ընկերական խաղերին, որոնք կանցկացվեն մարտի վերջին։

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը նախատեսում է հրավիրել միայն այն ֆուտբոլիստներին, ովքեր կանոնավոր խաղային պրակտիկա ունեն ակումբներում։