Ռալֆ Ռանգնիկը դժգոհ է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներից:
Գերմանացի մարզիչը մտահոգված է խաղացողների՝ դժվարությունները հաղթահարելու կարողությամբ և կարծում է, որ անգլիական ակումբի ֆուտբոլիստների մեծամասնությունը հոգեբանորեն բավականաչափ ուժեղ չէ, հայտնում է ESPN-ը։
Ռանգնիկը և նրա մարզչական շտաբն ահնհանգստացած են, թե ինչպես է թիմը միավորներ կորցնում այն խաղերում, որտեղ նրանք գերիշխում են: «Յունայթեդի» շատ խաղացողներ կորցնում են կենտրոնացվածությունը սխալների, ինչպես նաև խաղընկերներից ու մարտավարությունից դժգոհության պատճառով:
Բացառություն են կազմում պաշտպան Լյուկ Շոուն և կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինայը: Ռանգնիկը տպավորված է նրանց բնավորությամբ և առաջնորդական հատկանիշներով: