ՊՍԺ-ն աննախադեպ առաջարկ է արել Կիլիան Մբապպեին

ՊՍԺ-ն Կիլիան Մբապպեին առաջարկել է ֆուտբոլի պատմության ամենաեկամտաբեր պայմանագիրը։

Ինչպես հայտնում է The Independent-ը, փարիզցիները հարձակվողին առաջարկել են տարեկան 100 միլիոն եվրո աշխատավարձ։

«Ռեալը» գիտի այդ մասին, բայց չի կարող համարժեք առաջարկ անել ֆրանսիացուն։

Մադրիդցիները հույս ունեն, որ Կիլիանին կգրավի ակումբի հարուստ պատմությունը, ինչպես նաև դրա ապագա ներուժը: