Լուկա Մոդրիչը խոսել է աշխարհում տիրող իրավիճակի մասին.
«Սա շատ բարդ հարց է բոլորի համար։ Հուսով եմ, որ այս ամենը որքան հնարավոր է շուտ կավարտվի, քանի որ այս վիճակը վնասում է բալորին:
Ես մեծացել եմ պատերազմի ժամանակ և կարծում եմ, որ այն անօգուտ է։ Ինձ դուր չի գալիս այս պատկերները տեսնելը։ Դա ինձ շատ է տխրեցնում, սա սարսափելի է։
Հուսով եմ, որ պատերազմը կավարտվի որքան հնարավոր է շուտ, և որ քաղաքական գործիչները համաձայնության կգան»,- ասել է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստը։