Յուրգեն Կլոպը վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին տեղեկություններ է հայտնել

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ենթադրում է, որ պաշտպան Ժոել Մատիպը, կիսապաշտպան Տիագո Ալկանտարան և հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն կկարողանան խաղադաշտ դուրս գալ «Ինտերի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում։

«Երկուշաբթի օրը բոլորը մարզվել են ընդհանուր խմբում։ Վստահ չեմ, արդյոք նրանք, ովքեր մինչ այս վնասվածք ուն են, կխաղան թե ոչ, քանի որ մենք պետք է տեսնենք, թե ինչպես են նրանք արձագանքում ծանրաբեռնվածությանը»,- ասել է մարզիչը:

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Լիվերպուլ» – «Ինտեր» պատասխան խաղը կկայանա այսօր՝ մարտի 8-ին, «Էնֆիլդ» մարզադաշտում։