Հարի Քեյնը խփեց Անգլիայի Պրեմիեր Լիգայում իր 175-րդ և 176-րդ գոլերը։
«Թոթենհեմի» հարձակվողը դուբլի հեղինակ դարձավ ԱՊԼ-ի 28-րդ տուրի՝ «Էվերթոնի» դեմ խաղում (5:0):
28-ամյա ռմբարկուն Պրեմիեր Լիգայում խփած գոլերի թվով շրջանցեց «Արսենալի» լեգենդար նախկին հարձակվող Թիերի Անրիին (175):
Քեյնից շատ գոլ խփել է միայն 5 ֆուտբոլիստ՝ Ֆրենկ Լեմպարդը (177), Սերխիո Ագուերոն (184), Էնդի Քոուլը (187), Ուեյն Ռունին (208) և Ալան Շիրերը (260):