Գարի Նևիլը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի թեկնածուների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը կիսվել է թիմի գլխավոր մարզչի թեկնածուների մասին իր տեսակետով:

«Եկեք դիտարկենք Պոչետինոյին և Տեն Հեգին, որոնց մասին անընդհատ հիշատակում են: Ինչ վերաբերում է Պոչետինոյին, մենք նույնիսկ չգիտենք, թե արդյոք նրանք կարող են նրան բերել ՊՍԺ-ից: Արդյո՞ք նրանք բնավորություն ունեն «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու համար:

Ակումբի մասշտաբը, ներկայումս առկա մարտահրավերները. արդյոք նրանք ունե՞ն անհատականություն և բնավորություն, ինչպես նաև մարտավարական պլանավորման ունակություն, որպեսզի տարբեր մակարդակներում կառավարեն թիմը:

Ազդեցություն թողնելը, մարզումների պլանավորումը քո վրա վերցնելը, մարզադաշտի վերակառուցումը՝ այն ամենը, ինչ կաներ մեծ մարզիչը: Վստահ չեմ, որ Պոչետինոն և Տեն Հեգն ունակ են անել դա»,- Նևիլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։