Խավիեր Պաստորեին երկարաժամկետ որակազրկում է սպառնում

«Էլչեի» կիսապաշտպան Խավիեր Պաստորեն հայհոյել է «Բարսելոնայի» հետ հանդիպման մրցավարին։

Միջադեպը տեղի է ունեցել Լա լիգայի 27-րդ տուրի հանդիպման 88-րդ րոպեին։

Պաստորեն վիրավորել է խաղի գլխավոր մրցավար Ալեխանդրո Էրնանդես Էրնանդեսին։

Արգենտինացի կիսապաշտպանը խաղադաշտում չի եղել, սակայն չորրորդ մրցավարը լսել է նրան։ Այնուհետեւ Էրնանդեսը կարմիր քարտ է ցույց տվել նրան։

Արգենտինացուն 4-12 խաղյյա որակազրկում է սպառնում։