Կառլո Անչելոտտին խոսել է Տոնի Կրոսի մասին

Տոնի Կրոսը կարող է մասնակցել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի դեմ հանդիպմանը։

Կիսապաշտպանը մարզվել է Մադրիդի «Ռեալի» ընդհանուր խմբում։

Նրա`փարիզյան ակումբի դեմ հանդիպմանը մասնակցելու որոշումը կախված կլինի ֆուտբոլիստի առողջական վիճակից։

«Այն ֆուտբոլիստը, ով 100%-ով պատրաստ չէ, չի կարող մասնակցել նման հանդիպման։

Եթե ​​Կրոսը 100 տոկոսով պատրաստ լինի, նա կխաղա, եթե 95 տոկոսով՝ ոչ»,- ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին։