Կիլիան Մբապպեն վնասվածք է ստացել «Ռեալի» դեմ խաղից 2 օր առաջ

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն վնասվածք է ստացել թիմի մարզման ժամանակ, հայտնում է RMC Sport-ը։

Մարզումը տեղի ունեցավ այսօր կեսօրին (մարտի 7-ին): Հստակ ախտորոշումն ու ապաքինման ժամկետները հայտնի կդառնան բժշկական հետազոտությունից հետո։

Մարտի 9-ին ՊՍԺ-ն կանցկացնի Չեմպիոնների Լիգայի պատասխան խաղը Մադրիդի «Ռեալի» դեմ։ Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին։ Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր փարիզցիների հաղթանակով՝ 1:0 հաշվով: