Հայտնի են դարձել Կիլիան Մբապպեի բուժզննման արդյունքները

Կիլիան Մբապպեն կկարողանա մասնակցել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» դեմ պատասխան հանդիպմանը։

ՊՍԺ-ի հարձակվողը խաղից 2 օր առաջ՝ այսօր ոտքի վնասվածք էր ստացել մարզման ժամանակ։ 

23-ամյա խաղացողը նախնական հետազոտություն է անցել, որը նրա մոտ կոտրվածք չի հայտնաբերել։ Մբապպեի մոտ հեմատոմա է ախտորոշվել, որը կբուժի ակումբի բժշկական անձնակազմը։ Նոր հետազոտությունը կանցկացվի 24 ժամից:

«Ռեալ» – ՊՍԺ հանդիպումը կկայանա չորեքշաբթի օրը՝ մարտի 9-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։55-ին։