«Թոթենհեմի» պաշտպանը մտադիր է հեռանալ լոնդոնյան ակումբից

«Թոթենհեմի» պաշտպան Ջո Ռոդոնը պատրաստվում է հեռանալ թիմից, հայտնում է Football Insider-ը:

24-ամյա խաղացողը դժգոհ է խաղային պրակտիկայի բացակայությունից և ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ակումբ գտնել։ Հաղորդվում է, որ ուելսցի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Բրայթոնն» ու «Նյուքասլը»:

2021/22 մրցաշրջանում Ռոդոնը մասնակցել է «Թոթենհեմի» 8 հանդիպման։ Transfermarkt.com կայքը պաշտպանի տրանսֆերը գնահատում է 8 միլիոն եվրո: