Տիբո Կուրտուան հայտնել է, որ պատրաստ է նորից ետ մղել Լեո Մեսսիի 11-մետրանոցը

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ​​մեկնաբանել է այն փաստը, որ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի՝ ՊՍԺ-ի դեմ կայացած առաջին խաղում (0:1) հետ է մղել հարձակվող Լիոնել Մեսսիի իրացրած 11-մետրանոց հարվածը։

«Դա հաճելի էր: Սակայն եթե կանգ առնենք այդ փուլում, դա ոչինչ չի նշանակի։ Ես կրկին պատրաստ եմ փորձել կրկնել այդ հաջողությունը հանուն մրցաշարում թիմի հետագա մասնակցության»,- Կուրտուայի խոսքերն է մեջբերում ITASportPress-ը։

«Ռեալի» պատասխան խաղը ՊՍԺ-ի հետ կկայանա մարտի 9-ին՝ Մադրիդում։ Սկիզբը՝ 23:55-ին (Երևանի ժամանակով):