«Մանչեսթեր Յունայթեդը» Էրիկ տեն Հագի վերաբերյալ որոշում կկայացնի՝ ելնելով ՉԼ-ում «Այաքսի» արդյունքներից

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է թիմի նոր գլխավոր մարզչի փնտրտուքները:

Ըստ The Athletic-ի՝ «կարմիր սատանաների» հիմնական թեկնածուներն են Մաուրիսիո Պոչետինոն (ՊՍԺ) և Էրիկ տեն Հագը («Այաքս»)։

«Յունայթեդը» ցանկանում է մոտ ժամանակներս համաձայնության գալ նոր մարզչի հետ, որպեսզի վերջինս արդեն սկսի պլանավորել մինչմրցաշրջանային պատրաստությունը:

Անգլիական ակումբի ղեկավարությունն ավելի շատ հակված է Պոչետինոյի թեկնածությանը, սակայն արգենտինացի մասնագետի հրաժարագինը կարող է խոչընդոտ հանդիսանալ, քանի որ ՊՍԺ-ի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։

Ինչ վերաբերում է Տեն Հագին, ապա «Յունայթեդը» որոշում կկայացնի՝ ելնելով Չեմպիոնների Լիգայում «Այաքսի» հաջողությունից։

Մրցաշարի 1/8 եզրափակչում ամստերդամյան ակումբի մրցակիցը «Բենֆիկան» է։

Բացի այդ, չի բացառվում, որ թիմի ղեկին կարող է մնալ Ռալֆ Ռանգնիկը։

Սակայն դա նույնպես կախված կլինի մրցաշրջանի վերջում թիմի գրանցած արդյունքներից։