Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման Լա Լիգայի՝ «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղում (4:1) դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Ֆրանսիացին դարձել է երրորդ խաղացողը, ով 100 գոլային փոխանցում է կատարել Իսպանիայի առաջնությունում 21-րդ դարում:
Այս ցուցանիշով առաջատարը Լիոնել Մեսսին է («Բարսելոնայի» կազմում)՝ 192 գոլային փոխանցում։ Կատալոնական ակումբի ներկայիս պաշտպան Դանի Ալվեսն իր ակտիվում ունի 103 ասիստ։